Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հայտնել էր, որ այդ հարցը քննարկվում է ռուսական կողմի հետ: Երեկ էլ Ադրբեջանում այդ երկրի նախագահի հետ հանդիպման շրջանակում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուրախ կլինի տեսնել Իլհամ Ալիևին ԱՊՀ և ԲՐԻՔՍ ձևաչափերով հանդիպումներին: BRICS-ին այժմ անդամակցում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։