«Գազպրոմ»-ը ու ադրբեջանական SOCAR-ը քննարկում են գործընկերությունը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում, ինչպես նաև պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական բազմակողմ գործընկերությունը, հայտնել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ «Գազպրոմ»-ի պատվիրակությունը՝ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ, մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին։
««Գազպրոմ»-ի և SOCAR-ի փոխշահավետ, գործընկերային փոխգործակցությունը դինամիկ զարգանում է։ Մասնավորապես, խոսքը «Հյուսիս-Հարավ» նախագծի և 2024-ի սեպտեմբերին գիտատեխնիկական համագործակցության համալիր ծրագրի ստորագրման մասին է»,- ասել է Միլլերը։