Ուկրաինայի ԶՈւ-ը վերահսկում է Կուրսկի շրջանի 92 բնակավայր, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր մարտիկները Կուրսկի շրջանի որոշ հատվածներում շարունակում են պաշտպանական գործողությունը։ Այսօրվա դրությամբ մեր ուժերը վերահսկում են հակառակորդի՝ ավելի քան 1 250 քմ տարածք և 92 բնակավայր։ Տեղի է ունենում մեր դիրքերի ամրապնդում, որոշակի շրջանների կայունացում և փոխանակման ֆոնդի համալրում»,- նշել է Զելենսկին։
Վերջինիս խոսքով՝ այս գործողությունը դարձել է ռուսական գերությունից ուկրաինացիների ազատ արձակման գործում ամենամեծ ներդրումը։
«Դա մեր նպատակներից մեկն է»,- ասել է նա։