Ռուսական ТАСС գործակալությունը, վկայակոչելով «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությանը, գրել է, թե, իբր, Ռուսաստանի խանութներում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ն անվտանգ չեն, և արտադրանքի կեսը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ։
Գործակալության հրապարակման մեջ նշվում է, թե հետազոտությունն իրականացնելու համար ռուսական խանութներից հայկական տասը խոշորագույն արտադրողներից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքային նշանի կոնյակի 200 նմուշ: Նշվում է՝ իբր, դրանցից 177-ում, այսինքն՝ 89 %-ում, խախտումներ են հայտնաբերել:
Նշվում է նաև, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան դիմումներ է ուղարկել ՌԴ Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունից ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Լուրեր»-ին տեղեկացրին, որ սրա հետ կապված պաշտոնական նամակ դեռ չեն ստացել: