Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրինագիծ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին: Այդ մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր, դեմ՝ 29-ը, ձեռնպահ՝ 4-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո: Օրենքի համաձայն՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքները 9 ամիս կունենան Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն արձագանքել է ռուսական եկեղեցու արգելքի վերաբերյալ Ռադայի որոշմանը:
«Մոսկովյան եկեղեցի Ուկրաինայում չի լինի։ Դեռ խորհրդային տարիներից եկեղեցին Ռուսաստանում և Ռուսաստանի համար եղել է իրենց հատուկ ծառայությունների տարածքն ու ականջները»,- ասել է Երմակը։