Կոնֆերենցիաների լիգա որակավորման փլեյ-օֆի առաջին խաղում Նոան սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Ռուժոմբերոկին։
«Հաղթում ենք դիմակայության առաջին խաղում: Մեր 5-րդ հաղթանակը եվրագավաթների որակավորման փուլում՝ մեկ մրցաշրջանում, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների մեջ: Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին»,- նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում:
«Գերկարևոր ու վստահ հաղթանակ։ «Նոային» մեկ քայլ է մնում մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլ»,- նշված է Հայաստանի պրեմիեր լիգայի պաշտոնական էջում։