Օգոստոսի 20-ին N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին:
Աշխատանքների ընթացքի մասին նախարարին մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին: