Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով: