Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,437.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7,7 տոկոսով կամ 103.3 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,495.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20,8 %-ով կամ 257,8 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 58 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96,4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝
https://bit.ly/3yC3VO2: