Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջիկա օրերին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Կիև։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տվյալով՝ օգոստոսի 23-ին նրան կընդունի Վոլոդիմիր Զելենսկին: Օրակարգում են երկկողմ և բազմակողմ գործակցության հետ կապված հարցեր: Նաև մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Ակնկալվում է, որ Մոդին կայցելի նաև Լեհաստան:
Հուլիսի 8-9-ն էլ Հնդկաստանի վարչապետը մեկնել էր Մոսկվա, բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոդին ընդգծել էր ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ բանակցություններին պետք է ներգրավված լինեն թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը:
Մանրամասները՝ տեսանյութում։