Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Դեյր-Կանուն շրջանին, ինչի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ռմբակոծման ստորաբաժանումների դաշտային հրամանատար Հուսեյն Ալի Հուսեյնը։
Ավելի վաղ զինվորականները բացահայտել էին ահաբեկչական ջոկատ, որը գործում էր Լիբանանի հարավում գտնվող Էթ-Թայբե շրջանում՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական կառույցի ներսում։
«Կործանիչները հարված են հասցրել այն կառույցին, որի ներսում գործում էին ահաբեկիչները»,- հայտնում են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից։