Ռուսաստանն ու Ադրբեջանը դիտարկում են նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ Կասպից ծովի շելֆում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նովակի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը «երկարատև կապեր ունեն գազի, նավթագազային ոլորտում, համատեղ նախագծեր են իրականացվում»։ Նա նշել է հատկապես «Շահ Դենիզ» կոչվող նախագիծը, որում ռուսական «Լուկօիլ» ընկերությունն ունի գրեթե 20 տոկոս ներդրումներ:
«Մենք ունենք նախագծեր՝ կապված նավթի և նավթամթերքի մատակարարման հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը և հավելել, որ երկրները զարգացնում են համագործակցությունը նաև էլեկտրաէներգիայի ոլորտում։