Ադրբեջանի նախագահն ընդունել է պետական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահին: Նեղ կազմով բանակցություններին ընդառաջ՝ նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն գոհ են երկկողմ գործակցության մակարդակից:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ այնքանով, որքանով կողմերը դա կցանկանան: «Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման գործընթացներին»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ադրբեջան կատարած այցից հետո կզրուցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կներկայացնի Ալիևի հետ հանդիպման արդյունքները: