Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո ստորագրվել է վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր, ընդունվել է համատեղ հայտարարություն։
Միջկառավարական համաձայնագրերը վերաբերում են երկկողմ համագործակցությանը սննդամթերքի անվտանգության, կարանտինի և բույսերի պաշտպանության, առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտներում:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքային, կլիմայական փոփոխության և ներդրումների ոլորտներում: