Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ռուսական Առաջին ալիքի լրագրողի հարցին հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:
Լավրովի համոզմամբ՝ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն վերջնական և ամբողջական կարգավորման համար:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշել է Լավրովը՝ շեշտելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը: