Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Յաթագան և Ուլա շրջաններում։
Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 300 մարդ, դեպքի վայր են ուղարկվել տասնյակ ինքնաթիռներ ու տրանսպորտային միջոցներ:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է ավելի քան 130 հրդեհ: Դրանց մեծ մասը տեղայնացվել է, սակայն հինգ օջախ դեռևս ակտիվ է:
Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժած շրջաններից հազարավոր մարդիկ են տարհանվել, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իշխանությունները կոչ են արել առաջիկա 10 օրվա ընթացքում խարույկներ չվառել: