ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:
«Տնամերձ 27 հողամասում հայտնաբերվել է կանեփի 1263 բույս:
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է` 560 գրամ մարիխուանա, 4․18 գրամ մեթամֆետամին, 5 գրամ սփայս, 21․5 մլ մեթադոն և 62․12 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև տարբեր տրամաչափի 196 փամփուշտ, 3 ատրճանակ, 3 հրացան։
Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 25 հետախուզվող:
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
`