Օգոստոսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 608 դեպք, որից 254-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, փլուզման` 17, վայրի կենդանիների հարձակման՝ 3, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, պայթյունի, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 33, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 197, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 49 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 105, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: