Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։
«Այս պահի գնահատումներով ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ Արդեն եկող տարի կկարողանանք սկսել մրցութային գործընթացը»,- զեկուցվեց քաղաքապետին։