2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր լուսնի:Այս մասին հայտնում է Բյուրականի աստղատիտարանը։
«Այս երևույթը իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։
Ի՞նչ է ԳԵՐԼՈՒՍԻՆԸ (Սուպերլուսինը)․
Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։ Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում:
Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):
Նշենք նաև, որ «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին»,- հայտնում են աստղադիտարանից։