Հրազդանի կիրճում վթարված կոյուղու կոլեկտորի զոդման և վթարի վերացման աշխատանքները «Վեոլիա ջուր» ընկերությունը խոստանում է ավարտել շաբաթ օրը: Մինչ այդ կոյագծով հոսելու փոխարեն կոյաջրերն ուղղորդվել են դեպի Հրազդան գետ: Առողջապահության նախարարությունը միայն մի քանի օրից կասի, թե գետի էկոլոգիական միջավայրի վրա ինչ ազդեցություն կունենան այնտեղ հոսող կոյաջրերը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։