Հունվարից վարչական դատարանը չի քննի նոտարական գործողությունների իրավաչափության գործերը: Դրանք կքննի ընդհանուր իրավասության դատարանը: Վարչական դատարանները բեռնաթափելու գործընթացը սկսված է այս տարվա մայիսին իրականացված օրենսդրական փոփոխություններով: Հունվարից գործատու-աշխատակից վեճերի քննության համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված են խիստ սեղմ ժամկետներ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։