Ուկրաինայի և Ռուսաստանի գաղտնի բանակցություններն խափանվել են Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով՝ գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում պետք է կայանային Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները էներգետիկ և ուժային ենթակառուցվածքներին հարվածները երկկողմանի դադարեցնելու վերաբերյալ:
Նշվում է, որ պատվիրակների մի մասը հույս ուներ, որ շփումները հետագայում կարող էին հանգեցնել պատերազմի դադարեցման համաձայնության։ Սակայն բանակցությունները խափանվել են Ուկրաինայի կողմից Կուրսկի շրջանում հարձակման պատճառով:
Ռուսական կողմը նշել է, որ Կիևը չի զգուշացրել Դոհային հարձակման նախապատրաստման մասին: