Գազայի հատվածում կրակի դադարեցմանը նվիրված խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 21-ին Կահիրեում` հայտնում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման նպատակը կլինի Դոհայի բանակցությունների շարունակությունն ու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների ամրագրումը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը ամփոփել են Դոհայում օգոստոսի 15-ին մեկնարկած բանակցությունները, հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Միջնորդները կողմերի մոտեցումները կամրջող առաջարկ են ներկայացրել, որը համահունչ է ավելի վաղ ԱՄՆ նախագահի առաջարկած սկզբունքներին: