Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Վոլոդիմիր Զելենսկուն զեկուցել է Ռուսաստանի Կուրսկի մարզում որոշ ուղղություններով առաջխաղացման մասին։
Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ Կուրսկում գործարկվում է ռազմական հրամանատարության գրասենյակը, որը, ըստ ուկրաինական կողմի, ստեղծվել է կարգուկանոնը պահպանելու և վերահսկվող տարածքներում բնակչության առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։