Իսրայելական պատվիրակության անդամները Կատարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների հիման վրա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցով գործարքի կնքման վերաբերյալ զգուշավոր լավատեսության մասին։ Այդ մասին հայտնում են իսրայելական նախարարական կաբինետից։
«Բանակցային խումբն այսօր վարչապետին տեղեկացրել է Դոհայում բանակցությունների կարգավիճակի մասին։ Խումբը վարչապետին զեկուցել է ամերիկյան առաջարկի հիման վրա գործարքի հնարավոր առաջխաղացման հարցում զգուշավոր լավատեսության մասին»,- տեղեկացնում են նախարարական կաբինետից։