Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ը, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։