Արտաշատում շաբաթներ առաջ արձանագրված հափշտակության դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել «Լուրեր»-ին:
Պարզվել է, որ այս տարվա փետրվարից մարտ քաղաքում ասֆալտապատում է արվել ոչ պիտանի նյութերով: Տեղի ունեցածի բացահայտումից հետո փորձ է արվել վերացնել հանցագործության հետքերը:
Պետությանը պատճառված վնասը հասնում է 1,3 միլիարդ դրամի:
Գործով 10 մեղադրյալ կա, կալանավորվածների թվում է Արտաշատի համայնքապետի օգնականը, իսկ համայնքապետը հարցաքննվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան