Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Կոմիտեից հայտնում են, որ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։