ԵԱՏՄ երկրներում այս տարվա առաջին հինգ ամսում միջինում արձանագրվել է արդյունաբերության արտադրանքի 5.2 տոկոս աճ: Ամենաբարձրը Հայաստանում է՝ 22 տոկոս: Մասնագետները կարծում են, որ այս ցուցանիշի վրա էական ազդեցություն են ունեցել Կառավարության ներդրած աջակցության գործիքները, նորարարական տեխնոլոգիաների զարգացումը: Եթե նախկինում մեծ դեր ուներ վերարտահանման գործոնը, այժմ շատ ապրանքներ մեր երկրում վերամշակվում են, ինչը հավելյալ աշխատատեղ և արդյունք է գեներացնում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: