Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Լիբանան: Ստեֆան Սեժուրնեին ընդունել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքատին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Սեժուրնեն հույս է հայտնել, որ իսրայելական ուժերի կողմից Բեյրութում «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունից հետո Լիբանանն էսկալացիայի տանող գործողություններ չի ձեռնարկի: Դիվանագետը շեշտել է Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում կայունության հասնելու կարևորությունը:
Հանդիպումից հետո Միքատին նշել է, որ ներկայիս բարդ ժամանակներում հարկավոր է համբերատար լինել և աղոթել:
Սեժուրների հետ հանդիպումից հետո Լիբանանի արտգործնախարարի պաշտոնակատարն էլ տեղեկացրել է, որ ֆրանսիական 2 ավիաընկերություն կվերսկսեն Լիբանան թռիչքները: Նա նաև հույս է հայտնել, որ Դոհայի բանակցությունները հաջող կանցնեն, և տարածաշրջանում խաղաղություն կտիրի: