Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նիստը նվիրված է եղել Ջան Աթալայային, որն անցյալ տարի զրկվել էր պատգամավորական մանդատից:
Քննարկման ժամանակ Աշխատավորական կուսակցության պատգամավոր Ահմեթ Շիքը, ամբիոնից դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին, հայտարարել է. «Դուք ոչ ամոթ ունեք, ոչ խիղճ»:
Դրանից հետո պատգամավորներից մեկը մոտեցել է նրան, հարվածել գլխին և այնպես հրել, որ Շիքն ընկել է։ Ապա ամբիոնի մոտ խոշոր ծեծկռտուք է սկսվել։
Աթալայը 2022 թ. դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով պետական հեղաշրջման փորձի համար: Նրան մեղադրել են 2013 թվականի Գեզիի պուրակի համազգային բողոքի ցույցերը հասարակական գործիչ Օսման Քավալայի (նա նույնպես այժմ բանտարկված է) ու ևս վեց անձանց հետ կազմակերպելու համար:
Չնայած իր բանտարկությանը՝ Աթալայը 2022 թվականի մայիսին ընտրվել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության (TİP) ցուցակով: Խորհրդարանը զրկել է նրան իր մանդատից, սակայն օգոստոսի 1-ին Սահմանադրական դատարանն այդ որոշումն անվավել է հայտարարել: