ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների համար արևմտյան զենքի օգտագործման թույլտվության վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուկրաինական կողմի հետ «աշխատել է այդ պարամետրերը սահմանելու ուղղությամբ, և դրանք չեն փոխվել»: Սինգհը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի համար ռազմի դաշտում արդյունավետ լինելու լավագույն միջոցը տարբեր գործընկերների ընձեռած հնարավորությունների միավորումն է։
«Պետք է հիշել, որ դա միայն Միացյալ Նահանգները չէ, դա այն երկրների կոալիցիան է, որոնք միավորվել են՝ Ուկրաինային զենք, միջոցներ և աջակցություն տրամադրելով։ Մենք կարծում ենք, որ լավագույն տարբերակը, որով նրանք կարող են արդյունավետ լինել ռազմի դաշտում, այդ հնարավորությունները միավորելն է և շարունակել հետ մղել ռուսական ուժերին՝ իրենց ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար: Դա պարտադիր չէ, որ տեղի ունենա՝ Ռուսաստանի խորքում հեռահար հարվածներ հասցնելով», - ասել է Սինգհը։