ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը և նրա մրցակից նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հոկտեմբերին կանցկացնեն հեռուստաբանավեճի երկրորդ փուլը: Այդ մասին հայտնել է Հարիսի նախընտրական քարոզարշավի հաղորդակցության տնօրեն Մայքլ Թայլերը։
Հարիսը և Թրամփը համաձայնել են առաջին բանավեճի առաջին փուլն անցկացնել սեպտեմբերին Փենսիլվանիայում և Միչիգանում: Փոխնախագահի՝ իրենց ընտրած թեկնածուներ Թիմ Վալցը և Ջեյ Դի Վենսը, նախնական տվյալներով, իրենց բանավեճը համաձայնեցրել են հոկտեմբերի 1-ի համար:
«Եթե Դոնալդ Թրամփն իսկապես սեպտեմբերի 10-ին ներկայանա փոխնախագահ Հարիսի հետ բանավեճին, ապա նահանգապետ Վալցը հոկտեմբերի 1-ին կհանդիպի Ջեյ Դի Վենսի հետ, իսկ ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հնարավորություն կունենա տեսնելու փոխնախագահին և Դոնալդ Թրամփին հոկտեմբերին կայանալիք բանավեճում»,- ասել է պարոն Թայլերը:
ԱՄՆ-ում նախագահի ընտրությունը նախատեսվում է նոյեմբերի 5-ին։