Հեռախոսազրույց են ունեցել Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին:
Ըստ Կատարի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության՝ օրակարգում են եղել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը, ինչպես նաև «պաղեստինյան օկուպացված տարածքներում իրավիճակը»:
Պաշտոնյաներն ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման կարևորությունը։