Գերմանիան դատապարտում է ծայրահեղական վերաբնակիչների բռնությունը, որով նրանք երեկ հարձակվել են Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան գյուղի վրա և հրկիզել այն, ինչի հետևանքով սպանվել է մեկ պաղեստինցի: Այդ մասին նշված է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Այդ բռնությունն անընդունելի է, և հարձակումները պետք է անհապաղ դադարեն: Պաղեստինցիներն իրավունք ունեն ապրել անվտանգ։ Իսրայելը պարտավոր է Արևմտյան ափին պաշտպանել պաղեստինցիներին, դադարեցնել այդ հարձակումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նման բռնությունները չպետք է անպատիժ մնան»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։