Վրաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Բետինա Պատրիցիա Բուգանին ընդունել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին Հարավային Օսիայի վարչական սահմանի երկայնքով պարեկության ժամանակ: Այդ մասին հայտնել են Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Մեր դիտորդները պատմել են իրենց աշխատանքի մասին, ինչպես նաև տրամադրել են թարմացված տեղեկատվություն անվտանգության և մարդասիրական իրավիճակի մասին»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում: