Որոշ դասագրքեր նոր ուսումնական տարում դպրոցներում չեն լինի: Դրանք հիմնականում օտար լեզուների հետ կապված դասագրքերն են, որոնք կամ մրցույթի ներկայացված չեն եղել, կամ էլ ներկայացվել են, բայց ստացել են բացասական եզրակացություն: Չնայած դրան՝ ԿԳՄՍ փոխնախարարն ասել է, որ բոլոր դպրոցները նոր ուսումնական տարուն պատշաճ են պատրաստվել:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։