ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը Երևանում:
Անդրադառնալով համաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևանի երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր»։
ՀՀ ԱԳ նախարարի ամբողջական խոսքը՝ այստեղ։
Համաժողովն անցկացվում է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: