Ֆրանսիայում Fouga Magister ինքնաթիռը ծովն է ընկել Լե-Լավանդու կոմունայում ավիաշոուի անցկացման ժամանակ։ Այդ մասին հաղորդել է BFMTV ալիքը։
Վերջինիս տվյալով՝ օդաչուն չի նետվել ինքնաթիռից։ Փրկարարները ծովում գործողություն են իրականացնում, մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել օդաչուին։
Ավիաաղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ին՝ ավիաշոուի մեկնարկից որոշ ժամանակ անց։