Բելառուսի պետական սահմանի երկայնքով բոլոր հատվածներում Ուկրաինայի Անվտանգության ծառայության և հատուկ ստորաբաժանումների ակտիվ գործունեություն է նկատվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ուկրաինական կողմը հետախուզություն է իրականացնում, ակտիվորեն անօդաչու թռչող սարքեր է օգտագործում, կան Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձեր»,- ասել է Վիկտոր Խրենինը: Նա նշել է, թե սահմանամերձ շրջաններում սադրանքների հավանականություն է նկատվում:
Հանրապետության Գլխավոր շտաբի պետն էլ հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած սադրանքի, նրա խոսքով՝ հնարավորություններ են ստեղծվում ուկրաինական ուղղությամբ խմբերի տեղակայման համար։
Մանրամասները՝ տեսաշարում: