Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք մեկնարկել են օգոստոսի 15-ին Դոհայում, կշարունակվեն այսօր: Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին շեշտել է՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդները «վճռական են առաջընթաց գրանցելու» և համաձայնության հասնելու հարցում։
Բանակցություններում իսրայելական պատվիրակությունը գլխավորում է երկրի հետախուզական ծառայության տնօրենը։ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել:
Ավելի վաղ՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամներից մեկը BBC-ի հտ զրույցում մեղադրել էր Իսրայելին բանակցություններին ընդառաջ նոր պահանջներ ներկայացնելու համար։ CBS News-ի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ, այնուհանդերձ, Դոհայի բանակցություններից հետո պատրաստ է շփվել միջնորդների հետ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: