«Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական էջից։
«Գոլառատ խաղ, ֆանտաստիկ գոլեր, սակայն միայն ոչ-ոքի՝ 3:3 ...։ Ցավոք, «Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում»,- նշված է էջում։
Հայկական ակումբները՝ FC Pyunik, FC Noah և FC Ararat-Armenia, այսօր անցկացրել են իրենց պատասխան հանդիպումները ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում։ Փյունիկն ու Նոան Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում են։