Չնայած նվազագույն հաշվով պարտությանը «Նոան» նույնպես ապահովում է իր տեղն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը։
«3:2 հաշվով հաղթանակ ԱԵԿ-ի դեմ դիմակայությունում: Մենք Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլում ենք: Շնորհակալություն ձեր աջակցության և մինչև վերջին րոպեն մշտապես մեր կողքին լինելու համար»,- գրված է ՆՈԱ-ի ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Փյունիկը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Օրդաբասիին և դուրս եկավ հաջորդ փուլ։