Օգոստոսի 16-ին քաղաքացիների սպասարկման գրասենյակը փակ է լինելու. օգոստոսի 19-ից սպասարկումն իրականացվելու է միայն Արգիշտիի 1 հասցեում գտնվող գրասենյակում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետարանի սպասարկման գրասենյակի տեղափոխության աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 16-ին գրասենյակները փակ են լինելու: Դիմումները հնարավոր է ներկայացնել առցանց՝ https://arcanc.yerevan.am/ կամ https://e-request.am/hy կայքէջերի միջոցով:
Օգոստոսի 19-ից քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է միայն Արգիշտիի 1 հասցեում գտնվող գրասենյակում»,- ասված է հաղորդագրության մեջ: