Օգոստոսի 12-ին Գեղարքունիքում գրանցված 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժը առաջին պլան է բերել Երևանի շենքերի սեյսմիկ դիմակայունության հարցը: Ըստ մասնագետների՝ խորհրդային ժամանակներում մայրաքաղաքի շենքերը կառուցվել են 7-8 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ Երևանում հնարավոր է նաև 9 բալի հասնող երկրաշարժ: Ժամանակակից շենքերի սեյսմակայունության մեջ մասնագետներն ավելի համոզված են:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան։