Ուկրաինան ստեղծել է առաջին ռազմական պարետատունը Կուրսկի մարզի՝ իր վերահսկած տարածքում։ Այդ մասին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն է հայտնել շտաբի նիստում։
Գլխավոր հրամանատարը հայտնել է նաև, որ Կուրսկում հարձակման սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։
Միաժամանակ ռուսական կողմը ավիահարվածներ է հասցրել Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել:
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները լրացուցիչ ուժեր կուղարկեն Բելգորոդի շրջան՝ պաշտպանության համար՝ հարևան Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացման ֆոնին: