Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի շրջանի 82 բնակավայր՝ 1150 քառակուսի կիլոմետր տարածքով՝ Վոլոդիմիր Զելենսկուն զեկուցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր 74 բնակավայրի նկատմամբ վերահսկողության մասին:
Ալեքսանդր Սիրսկին հավելել է, որ սահմանամերձ Սուջա քաղաքում և երեք այլ բնակավայրում ավարտվել են ռուսական ուժերի որոնման և ոչնչացման աշխատանքները: Նրա խոսքով՝ շրջանում ռազմական հրամանատարության գրասենյակ է ստեղծվել՝ կարգուկանոնը պահպանելու և վերահսկվող տարածքներում բնակչության առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով: Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած ուկրաինական ուժերի գործողությունները կասեցնելու մասին ռուսական կողմի հաղորդումներին, հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի շրջանում առաջխաղացում են գրանցել։
«Ուկրաինական ուժերը հասնում են ռազմավարական նպատակներին: Նաև աշխատում ենք գործընկերների հետ մեր երկրի համար անհրաժեշտ հեռահար զենքերի հարցով», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Նա հերթական անգամ ընդգծել է, որ փոխանակման ֆոնդը մեծանում է՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։