ՌԴ 74 բնակավայր գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության ներքո՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա առանց մանրամասնելու նշել է, որ ուկրաինական ուժերի հաջորդ քայլերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
«Չնայած բարդ, ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի շրջանում, փոխանակման ֆոնդը ևս մեծանում է»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Զելենսկուն, որ միայն վերջին մեկ օրում 100 ռուս զինվորական է գերավարվել:
Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերը նաև ավարտել են ռուսական ուժերի որոնումն ու ոչնչացումը Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում:
Զելենսկին բարձրացրել է շրջանում զինվորական հրամանատարական գրասենյակներ ստեղծելու հարցը: Նախագահի հետ հատուկ խորհրդակցությունից հետո փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ հայտնել է, որ Ուկրաինան ձգտում է «անվտանգության գոտի» ստեղծել Ռուսաստանի տարածքում և նախատեսում է մարդասիրական միջանցքներ ապահովել խաղաղ բնակչության համար, որոնք ցանկանում են գնալ Ռուսաստանի այլ բնակավայրեր կամ Ուկրաինա։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։