Օգոստոսի 16-ից Լիտվան կարգելի Բելառուսից մարդատար ավտոմեքենաների մուտքն իր տարածք՝ անկախ Բելառուսում գրանցված մեքենայի վարորդի կամ սեփականատիրոջ քաղաքացիությունից։
«Եվրամիությունում, այդ թվում՝ Լիտվայում գտնվող բելառուսական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենաները պետք է տարածքը լքեն մինչև 2025 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Օրենքը խախտելու դեպքում մեքենան կառգրավեն, օրինախախտին էլ տուգանք է սպառնում»,- հաղորդել է Լիտվայի մաքսատունը։ Որոշումը բացատրել են Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով։
Նշվել է նաև, որ արգելքը չի տարածվում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, այդ թվում՝ պատվիրակությունների, դեսպանատների և ներկայացուցչությունների օգտագործման համար նախատեսված մեքենաների վրա։
Նախկինում նման արգելք էր սահմանել Լատվիան։
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ որոշումը խելագարություն է համարել, միևնույն ժամանակ նշել է, որ Վիլնյուսի որոշումն ունի իր առավելությունները տնտեսական տեսանկյունից, քանի որ այդ կերպ Բելառուսի քաղաքացիները կդադարեն այնտեղ փող արտահանել։